Հոկտեմբերի 4-ին, ժամը 14:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ փլվել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 26-րդ փողոցի 1-ին տան մոտ գտնվող ավտոտնակի տանիքը և կողային պատը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլվել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 26-րդ փողոցի 1-ին տան մոտ գտնվող (պատկանում է Ա. Դ.-ին) ավտոտնակի տանիքը՝ մոտ 12 քմ և կողային պատը՝ մոտ 12 քմ:
Այս փլուզումից բացի նմանատիպ դեպք է եղել նաև Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ն. Կարեյան փողոցի տներից մեկում, որտեղ տան պատն էր փլուզվել: ԱԻՆ-ում ահազանգը ստացվել է 17:39-ին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժամը 13։30-ի սահմաններում փլուզվել է Կ. Ղ.-ին պատկանող (կառուցվել է 1953 թ.) առանձնատան ննջարանի պատի արտաքին շերտը (մոտ 9 քմ)։