ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 4-ին, ժամը 12:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակարաններից մեկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: