Բռնաբարության փորձը Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի տարածքում չի եղել

Օրերս լրատվամիջոցներն անդրադարձ էին կատարել մի զազրելի միջադեպի, երբ ՀՀ ոմն քաղաքացի ձերբակալվել էր մի չինուհու բռնաբարելու կասկածանքով։ Այդ անդրադարձներում հիշատակվում էր նաեւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) կողմից ստեղծված «Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» անունը, թե իբր բռնաբարության փորձն իրագործվել է կենտրոնի տարածքում։
Այս առումով հարկ ենք համարում պարզաբանում տալ եւ լրացնել թերի տեղեկատվությունը։ Բռնաբարության փորձը չի կատարվել կենտրոնի տարածքում, սակայն կասկածյալն իր մեքենայով իրոք մոտեցել է տարածքին։ Նկատելով պահպանվող տարածքին մոտեցող մեքենայի լուսարձակները, իրենց մեքենայով նրանց ընդառաջ են դուրս եկել FPWC Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահները (Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը գտնվում է ապաստարանի տարածքում)։ Նկատելով ընդառաջ եկող մեքենան՝ կասկածյալն արգելակել է, այդ ընթացքում տուժողը կարողացել է դուրս փախչել ու նստել է անտառապահների ավտոմեքենան։ Երբ անտառապահները փորձել են պարզել, թե ինչ է տեղի ունենում, կասկածյալը շրջել է մեքենան ու դիմել փախուստի։ Ապաստարանի անտառապահները հյուրընկալել են տուժողին, հյուրասիրել, տրամադրել գիշերակաց, իսկ առավոտյան ճանապարհել են Երեւան։

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրության կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել