Գումբուրդոյում ձերբակալվածներին ազատ են արձակել

Գումբուրդոյում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվածներին ազատ են արձակել: Այս մասին տեղեկանում ենք jnews.ge լրատվական կայքը նաև հայտնում է, որ հավաքված բազմությունը ցրվել է:

Վերադարձածները չցանկացան որևէ կերպ մեկանբանել իրենց ձերբակալութունը և ազատումը, սակայն նրանց հագուստը տեղ-տեղ պատռված էր, դեպքերի վրա հարվածի հետքեր կային:

Գումբուրդոյի հոգնած բնակիչները գնացին իրենց տները: Խաչքարի տեղադրման հարցը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ առավոտից լարված իրավիճակ է Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում:  Բնակիչները փորձում են խաչքար տեղադրել տեղի 10-րդ դարի եկեղեցու բակում, սակայն տեղի իշխանությունները թույլ չեն տալիս: Առավոտյան բախում է տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև: Բնակավայր է բերվել նաև Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել