«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ն դադարեցվելու է Նոր Հաճն քաղաքի, Նոր Գեղի, Մրգաշեն, Քանաքեռավան եւ Նոր Արտամետ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: