Կստեղծվի Երևանի 2800-ամյակին նվիրված տոնախբությունները կազմակերպող հանձնաժողով

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստելու և կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ իրականացումը:

3. Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովին` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել