Այսուհետ նոր վարչական շենքում կգործի նաեւ Արթիկի քննչական բաժինը՝ Բաղրամյան 4 հասցեում։ Բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Շենքը ամբողջովին վերանորոգվել է եւ կահավորվել, որտեղ եւս հատուկ սենյակներ են նախատեսվել՝ քննչական առանձին գործողությունների՝ անչափահասների հարցաքննության եւ ճանաչման համար։ Կազմավորման պահից Քննչական կոմիտեն հետեւողական աշխատանքներ է իրականացնում տարածքային ստորաբաժանումների շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով քննչական գործողությունների համար նախատեսված սենյակների համապատասխան կահավորումը, ինչը թույլ կտա նախաքննության ընթացքում առավել արդյունավետ իրականացնել վարույթի մասնակիցների իրավունքների հարգումը,տեղեկացնում է Հատուկ Քննչական ծառայության պաշտոնական կայքը: