Խանջյան փողոցում կիսակառույց շենք է փլուզվել

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 13.10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ: Անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

.
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ:

.
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վեց տուժածի: Հավանական է, որ 2 տուժած կա դեռ կա փլատակների տակ:

.
Շտապօգնության աշխատակիցները երեք տուժածի տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

.
Մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

.
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել