ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-18 ուս.տարվա պատշաճ մեկնարկն ապահովելու համար հանձնարարական տվեց ԿԳ նախարարին, մարզպետներին և քաղաքապետին:
Հարկավոր է մինչև 2017 թ.-ի օգոստոսի 25-ն ապահովել բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումն ու ավարտը: Իսկ աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում:
Ինչպես նաև ձեռնարկել միջոցներ հանրապետության սահմանամերձ, բարձր լեռնային տարածքների ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ:
«Խնդիրն ինչի մասին հասկանալի է: Շատ դեպքերում մենք սեպտեմբերի 1-ին, օգոստոսի 31-ին շինանարարական աշխատանքներն ավարտում ենք, կենցաղային պայմանները աշակերտների համար պատշաճ չի: Այն ինչ պլանավորել ենք՝ հստակ և խիստ ժամկետներին հետևենք»,-նշեց Վարչապետը: