Հին Հռոմում գոյություն ուներ պատժի մի այնպիսի տեսակ, որը կոչվում էր «հիշողության անեծք»:

Նշված պատժի իմաստը կայանում էր նրանում, որ մահից հետո վերացվում էր այն ամենը, ինչը կարող էր հիշեցնել անձի մասին, մասնավորապես` արձանները, գերեզմանաքարի վրայի գրությունները, երբեմն սպանվում էին նաև հանցագործի ընտանիքի անդամները:
ՀՀ քրեական օրենսգիրքը առավել մարդասիրական պատիժներ է նախատեսում:
Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են պատժի հետևյալ տեսակները`
1) տուգանք,
2) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել,
3) հանրային աշխատանքներ,
4) հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը,
5) գույքի բռնագրավում,
6) կալանք,
7) կարգապահական գումարտակում պահել,
8) ազատազրկումը որոշակի ժամկետով.
9) ցմահ ազատազրկու:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել