ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն` հետևյալ մասնագիտություններով.
- «Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում» 1041.01.5
Որակավորումը` տեխնիկ-կարգավար, առկա ուսուցմամբ, անվճար /7/ և վճարովի /15/ տեղ:
Ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս:
Ուսման վարձը տարեկան 250 000 ՀՀ դրամ:
- «Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում» 1041.02.5
Որակավորումը` կարգավար-օդային տրանսպորտի երթևեկության կառավարում, առկա ուսուցմամբ, անվճար /3/ և վճարովի /5/ տեղ:
Ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս:
Ուսման վարձը տարեկան 250 000 ՀՀ դրամ:
- «Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում» 0716.06.5
Որակավորումը` ավիատեխնիկ, անվճար /5/ և վճարովի /10/ տեղ:
Ուսման տևողությունը 3 տարի:
Ուսման վարձը տարեկան 250 000 ՀՀ դրամ:
Բոլոր դիմորդները պետք է ունենան միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն:
Դիմորդը հանձնաժողովին անձամբ ներկայացնում է.
– դիմում,
– կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը,
– 6 լուսանկար (3X4),
– անձնագիրը և պատճենը,
– սոցիալական քարտի պատճենը,
– կցագրման վկայականի պատճենը կամ զինվորական գրքույկի պատճենը,
– արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):
Ընդունելության կազմակերպման և անցկացման համար դիմորդը ներկայացնում է անձնագիր և վճարում` 1000 ՀՀ դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը` յուրաքանչյուր օր՝ ժամը 900– 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն իրականացվելու է օգոստոսի 28-ին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով, /060/37-35-47, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածքում` 31-89, 35-63 կամ այցելել՝ ք. Երևան «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ: