Ամբաստանյալի աթոռին է հայտնվել Երևանի «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան»-ի ռեկտրո Լարիսա Համբարձումյանը: Գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լարիսա Համբարձումյանը հանդիսանալով «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավար, նույն համալսարանի ռեկտոր, իրականացնելով կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներ և պարտավոր լինելով ապահովել պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան ուսուցման որակ, իր կարգադրիչ լիազորությունները համալսարանի շահերին հակառակ է օգտագործել և պետության օրինական շահերին էական վնաս հասցրել:
Այսպես, նա բուհի 2015 թ. շրջանավարտներ Բելա Բաբայանին և մյուսներին, ինչպես նաև 2016թ. շրջանավարտներ Լուսինե Ոսկանյանին և մյուսներին, առանց վերջիններիս հետ ուսման վերաբերյալ պայմանագրեր է կազմել, հրահանգել է համալսարանի դեկաններ Մարիամ Բիշարյանին և Հասմիկ Շաբոյանին այս ուսանողների բացակայությունները չնշել մատյաններում:
Այդ պայմաններում Լ. Համբարձումյանը թույլատերլ է նշված ուսանողներին մասնակցել պետական ավարտական քննություններին և դրանք հանձնելուց հետո` տրամադրել է պետական նմուշի ավարտական դիպլոմներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: