49-ամյա Ավետ Սարգսյանը Ազգային ժողովի պատգամավոր մանդատը ստանձնել է այս տարվա մայիսի 18-ին: Նա ներկայացրել է նաև իր գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր՝ պաշտոնը ստանձնելու պահին.
Ա. Սարգսյանը հայտարարագրել է.
- 4 հատ հողամաս,
- 3 հատ հասարակական նշանակության շինություն,
- 3 հատ առանձնատուն,
- LEXUS GX 470 մարդատար ավտոմեքենա,
- TOYOTA FORTUNER SR-53.0,
- KAMAZ 5320,
- UAZ 469,
- GAZ 24,
- Բնակելի տուն (արժեքը 8 միլիոն դրամից բարձր),
- 1.12 միլիոն դրամ,
- 2 674 դոլար:
Պաշտոնը ստանձնելու պահին այս տարի նրա ստացած եկամուտը կազմել է 493 հազար դրամ:
Ավետ Սարգսյանը ծնվել է 1968թ. սեպտեմբերի 22-ին Սիսիան քաղաքում:
1975-1985թթ. հաճախել է թիվ 2 միջն. դպրոցը:
1985-1992թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում:
1987-1989թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1992թ. աշխատել է Սպանդարյան ՀԷկ-ի շինվարչությունում՝ որպես գլխավոր ինժեներ:
1997-1999թ. եղել է Որոտան ՀԷկ-ի փոխտնօրենը իրացման գծով:
1999-2004թթ. աշխատել է Սպանդարյան ՀԷկ-ի շինվարչության պետ:
2004թ-ից մինչև 2017-ի մայիսի 18-ը ղեկավարել է «Հիդրո» ՍՊԸ-ն:
2000թ.-ից ՀՀԿ անդամ է:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Աստղիկ Կարապետյան