ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հունիսի 12-14-ին՝ երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում, 15-16-ին` կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-14-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 15-16-ին նույնքան կնվազի:
Երևանում հունիսի 12-14-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 15-16-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ: