Ավարտվեց նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլին մասնակցող առաջին խմբի քննությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հոկտեմբերի 20-ին ժամը 10:05-ին սկսվել և 12:05-ին ավարտվել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլին մասնակցող առաջին խմբի քննությունը: 26 թեկնածուներից քննությանը մասնակցել է 24-ը. երկուսը չեն ներկայացել:
Քննության ավարտից անմիջապես հետո դիմորդների ներկայությամբ ստուգվել են աշխատանքները և ներկայացվել նախնական արդյունքները: (Կից ներկայացվում են մասնակիցների ցանկը, քննության արդյունքներն ու հարցաշարը՝ ճիշտ պատասխաններով): Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
ՀՀ արդարադատության նախարարությունը, թափանցիկություն ապահովելու նպատակով, քաղաքացիններին քննությանը առցանց հետևելու հնարավորություն է ընձեռել:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն անցկացվում է երեք փուլով՝ առաջինում ստուգվում են թեկնածուների տեսական գիտելիքները, երկրորդ փուլում նրանց մտածելու ունակությունը, իսկ երրորդում՝ հարցազրույցն է նախարարի հետ:
Նոտարի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը և հարցաշարը նախապես ուղարկվել էր դիմորդներին, ինչպես նաև հրապարակվել էր ՀՀ ԱՆ պաշտոնական կայքէջում:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլին մասնակցող երկրորդ խմբի քննությունը կսկսվի հոկտեմբերի 20-ին ժամը 13:00-ին:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել