Երեխաները խաղալիս անգիտակցաբար են պոկել Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը. Ոստիկանություն

Մարտի 11-ին, ժամը 17:30-ին,  ոստիկանության  Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը  ոստիկանության   Վանաձոր քաղաքի Բազումիբաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են  Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու  առաջադրված  Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը:
Նախապատրաստված նյութերով  պարզվել է, որ Վանաձորի Երևանյան խճուղու երկուանչափահաս բնակիչներ (2005 թ. և 2006 թ. ծնված) խաղալիս  անգիտակցաբար պոկել  են  թիվ103/1 շենքի արևմտյան  պատին փակցված  պատգամավորության  թեկնածուի  քարոզչական պաստառը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նշենք, որ բացի պաստառը պատռելուց, ևս մի քանի վայրերում սև ներկով փակել էին Էդմոն Մարուքյանի պաստառները:
Фото Krist Marukyan.
Фото Krist Marukyan.

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել