Նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածում

ՀՀ օրենսդրությունը տարբերում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հետևյալ տեսակները`
1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ
2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ
3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավորանաշխատունակության դեպքում տրվող նպաստ
4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ
5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ:
Նպաստի իրավունք ունեն`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք,
2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները,
Անձը նպաստի իրավունք է ձեռք բերում միայն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու դեպքում:
Նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել