Եթովպիայում թույլ է տրվում կտրել ցանկացած ականջը, ով ականջ է դրել Ձեր խոսակցությանը

Գրեթե բոլոր հասարակություններում քաղաքավարության նորմերով ընդունելի չէ ուրիշի խոսակցությունները լսելը:

Իսկ օրինակ Եթովպիայում թույլ է տրվում կտրել ցանկացած ականջը, ով ականջ է դրել Ձեր խոսակցությանը:

ՀՀ օրենսդրությունն այս առումով նշում է, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը:

Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել