Գրեթե բոլոր հասարակություններում քաղաքավարության նորմերով ընդունելի չէ ուրիշի խոսակցությունները լսելը:
Իսկ օրինակ Եթովպիայում թույլ է տրվում կտրել ցանկացած ականջը, ով ականջ է դրել Ձեր խոսակցությանը:
ՀՀ օրենսդրությունն այս առումով նշում է, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը:
Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net