ԱՄՆ նախագահ Դոլադ Թրամփը այսօր պետք է ստորագրի նոր կարգավորումներ, որոնց համաձայն, ժամանակավորապես կարգելվի Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրների փախստականների և կասեցված վիզաներ ունեցող անձանց մուտքը ԱՄՆ. այս մասին գրում է Resuters-ը:
Թրամփը, ով թվիթերյան իր էջում գրել է, թե «նշանավոր օրը» չորեքշաբթի է լինելու, պատրաստվում է մի քանի ամսով արգելել Միացյալ Նահանգներ մուտք գործել փասխտականներին. բացառություն կլինեն միայն հետապնդումների ենթարկվող կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Մեկ այլ փաստաթղթի ստորագրմամբ կարգելվեն բոլոր անձանց մուտքը այս երկրներից՝ Սիրիա, Իրաք, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն: Այս մասին հայտնել են Թարմփի աշխատակազմի աշխատակացիներ, ովքեր չեն ցանկացել իրենց ինքնությունը բացահայտվի:
Թվիթերյան իր գրառման մեջ Թրամփը նշել էր նաև, որ պետք է պատ կառուցվի: Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Մեքսիկայի սահմանին պատ կառուցելուն, որն ուղղված է լինելու անօրինական միգրանտների թվի կրճատմանը:
Աղբյուրները հայտնել են, որ առաջին փաստաթուղթը ստորագրվելու է այսօր:
Նախագահի այս որոշումները միանշանակորեն չեն ընդունվում հասարակության կողմից: Ստեֆան Լեգոմսկին, ով եղել է Օբամայի վարչակազմում ԱՄՆ քաղաքացիական և միգրացիոն ծառայությունների գլխավոր խորհրդական,նշել է, որ, իհարկե, նախագահն իրավունք ունի սահմանափակել փախստականների մուտքը և վիզաների արգելքը որոշ երկրների համար, եթե վարչակազմը գտնում է, որ դա բխում է հանրային շահից:
«Իրավական տեսանկյունից դա բխում է իր իրավունքներին: Բայց քաղաքականության տեսանկյունից դա սարսափելի գաղափար է, քանի որ ներկայումս փախստականները անհապաղ հումանիտար օգնության կարիք ունեն»,- նշել է Լեգոմսկին: