Տոնական և հետտոնական օրերին պիտանելիության պահպանման խախտումներ արձանագրվել են հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում: Այս մասին, ասյօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:
Ներկայացվեց տոնական օրերին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից իրականացված աշխատանքների մասին:
«Պիտանելիության ժամկետն անցած սննդամթերքն անմիջապես խանութի պատասխանատու անձանց և սեփականատերերի հետ միասին հանվել է վաճառքից և կազմվել են համապատասխան արձանագրություններ»,-հայտարարեց Վ.Դանիելյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Ալիսա Չիլինգարյան
Նյութը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ գործարկվող «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանականերում՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ: