Կառավարությունը այս տարվա առաջին նիստին կլուծարի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Մնացած դրամական միջոցներն նախատեսվում է ուղղել ՀՀ պետական բյուջե, իսկ գույքն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Նշվում է, որ «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կենտրոն) ստեղծվել է ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի: Կենտրունն ունի 14.5 աշխատող, 2017 թ. պետական բյուջեից հատկացումների ծավալը նախատեսված է 38 812 800 դրամ:
Լուծարումը գործի կեսն է, կառավարության նախագծում նաև նշվում է, որ այս ՊՈԱԿ-ի գործառույթներն անցնում են Միգրացիոն պետական ծառայությանը, արդյունքում ավելանում են հաստիքներ, նախատեսվում է հետևյալ ավելացումը.
– չորս պայմանագրային աշխատողներ` յուրաքանչյուրին ամսական 120,0 հազար դրամ աշխատավարձով (ներկայումս նրանք ստանում են 136,0 հազ.դրամ)
– մեկ պայմանագրային աշխատող` 156,0 հազ.դրամ ամսական աշխատավարձով (ներկայումս ստանում է 196,0 հազ.դրամ:
– մեկ գլխավոր մասնագետի հաստիքային միավոր: Գլխավոր մասնագետի ամսական դրույքաչափը` 175,932 դրամ:
– մեկ առաջատար մասնագետի հաստիքային միավոր, ամսական դրույքաչափը` 129,634 դրամ:
Նախագիծը կներկայացնի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: