Երկու հնդիկները Հայաստանում խարդախության զոհ են դարձել

Հնդիկ ուսանողները Հայաստանում խարդախության զոհ են դարձել:

Ըստ մեղադրական եզրակացության Հայկուհի Կարաքեշիշյանը Ռավի Սանտալ Վադվայի և Սաննի Նարեշ Գուպտայի վստահությունը չարաշահելով՝ խարդախությամբ նրանցից ստացել է ընդհանուր 549.010 ՀՀ դրամ:

Պատրվակը եղել է նրանց ՀՀ-ում բնակվելու կացության քարտ ձևակերպելը: Կարաքեշիշյանը հնդիկներից պահանջել է գումարը փոխանցել իր ծանոթ հնդիկ Նարմանդայի հաշվեհամարին:  13.10.2016թ. Երևան քաղաքի Քանաքեռ 10 փողոցի տներից մեկում վերցրել է 249.550 ՀՀ դրամին համարժեք 35.000 հնդկական ռուփի: Գումարի մյուս մասը վերցրել է հաջորդ օրը, այս անգամ՝ Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բնակարանում` 299.460 ՀՀ դրամին համարժեք 42.000 հնդական ռուփիժ:

Դատավարությունն ընթանում է  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել