Հնդիկ ուսանողները Հայաստանում խարդախության զոհ են դարձել:
Ըստ մեղադրական եզրակացության Հայկուհի Կարաքեշիշյանը Ռավի Սանտալ Վադվայի և Սաննի Նարեշ Գուպտայի վստահությունը չարաշահելով՝ խարդախությամբ նրանցից ստացել է ընդհանուր 549.010 ՀՀ դրամ:
Պատրվակը եղել է նրանց ՀՀ-ում բնակվելու կացության քարտ ձևակերպելը: Կարաքեշիշյանը հնդիկներից պահանջել է գումարը փոխանցել իր ծանոթ հնդիկ Նարմանդայի հաշվեհամարին: 13.10.2016թ. Երևան քաղաքի Քանաքեռ 10 փողոցի տներից մեկում վերցրել է 249.550 ՀՀ դրամին համարժեք 35.000 հնդկական ռուփի: Գումարի մյուս մասը վերցրել է հաջորդ օրը, այս անգամ՝ Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բնակարանում` 299.460 ՀՀ դրամին համարժեք 42.000 հնդական ռուփիժ:
Դատավարությունն ընթանում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ: