Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 2-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են ողջ Գեղարքունիքի մարզի ճանապարհները, Սպիտակի ոլորանները, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքների ճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքների ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Գեղարքունիքի մարզի տարածքում՝ թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից էլ հաղորդում են, որ Դիլիջանի լեռնանցքում տեղումները դադարել են։ Դիլիջանի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Հաղարծին» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների, ԱԻՆ-ի և Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում երթևեկությունը Դիլիջանի լեռնանցքում ամբողջությամբ վերականգնված է։

Ըստ աղբյուրի՝ ճանապարհաշինարարներն աշխատում են 24 ժամյա արտակարգ ռեժիմով։ Այս պահին իրականացվում են ճանապարհահատվածի լայնացման աշխատանքներ։

Գիշերվա ընթացքում ևս աշխատանքները կշարունակվեն՝ ճանապարհը լիարժեք երթևեկելի պահելու համար։

Մեկ անգամ ևս հորդորում ենք վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, անփույթ վերաբերմունքի պատճառով չխոչընդոտել ճանապարհների անխափան երթևեկությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել