ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 1-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Դիլիջանի, Սպիտակի, Չայնիի ոլորանները և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը:
Դիլիջանի ոլորաններում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն:
Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: