Քենիայի Գլխավոր դատախազը մեղադրվում է գերագույն դատարանի դատավորին աշխատանքից ազատելու համար

Քենիացի առաջատար իրավաբանները երկրի Գլխավոր դատախազին մեղադրում են իրենց գործընկեր դատավորին աշխատանքից հեռացնելու գործում միջամտելու համար: Քենիայի իրավաբանների միությունը պնդում է, որ Գլխավոր դատախազ Վիլլի Մութունգան միջամտել է Գերագույն դատարանի դատավորին աշխատանքից ազատելու վերաբերյալ Դատավորների և մագիստրոսների ստուգման խորհրդի որոշուման վրա, հայտնում է Global Legal Post-ը։
Տեղեկացնում են, որ Գլխավոր դատախազը վարկաբեկված դատավոր Մոհամեդ Իբրահիմին ուղղված նամակում շնորհակալություն է հայտնել 3 ամսվա ընթացքում նրա կողմից իրականացված 264 դատավարությունների համար: Նայրոբիի «The Star» թերթի փոխանցմամբ հուլիսի վերջին Խորհուրդը հայտարարել է, որ նպատակահարմար չէ գտնում դատավոր Իբրահիմի դատարանում հետագա գտնվելը: Թերթը նշում է, որ Խորհուրդը իր որոշումը մեկնաբանաել է այն փաստով, որ դատավորը չի կարողացել ապահովել դատավարությունների պատշաճ իրականացումը, իսկ դրանց մի մասը չափազանց երկար են ձգձգվել։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել