Ադրբեջանի ագրեսիան մարդկության դեմ ուղղված հանցագործություն է. Սոնա Տռուզյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանը վարում է ագրեսիվ պատերազմ՝ թիրախավորելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության խաղաղ բնակավայրերը՝ դպրոցներն ու մանկապարտեզները, ճանապարհներն ու հաղորդակցության միջոցները։ Ադրբեջանական զինուժի հրետանային միջոցների, այդ թվում Գրադի տիպի կայանքի, օդուժի հարձակման թիրախ են դարձել ոչ միայն Լեռնային Ղարաղաղի հանրապետության պաշտպանության բանակի դիրքերը, այլեւ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, որոնց զոհ են դարձել, վիրավորվել խաղաղ բնակիչներ՝ տարեցներ եւ երեխաներ։

Կատարված վայրագությունների ապացույցները բազմաթիվ են։ Արցախում այսօր տեղի ունեցող իրադարձությունները՝ Ադրբեջանի զինված ուժերի կատարմամբ, որի կազմում, ըստ հավաստի տեղեկությունների, հանդես են գալիս նաեւ վարձկան-ահաբեկիչներ, խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են, ինչն արդեն միջազգային հանցագործություն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել