Մենք կրակն ենք ընկել արագաչափերի ձեռքը. հայտարարեց պատգամավորը ԱԺ-ում

«Մենք կրակն ենք ընկել արագաչափերի ձեռքը»,- Ազգային ժողովում այսօր հայտարարեց պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ քաղաքացիները մշտապես բախվում են մի խնդրի, երբ քաղաքացին իր սեփականությունից զրկվում է առանց դատարանի որոշման:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչ դիրքորոշում ունի այս խնդրի վերաբերյալ ՄԻՊ թեկնածուն:

Արման Թաթոյանը նշեց, որ ՍԴ-ն ունի 2015թ. մայիսի որոշում, որտեղ քննարկելով բռնագանձումների հարցը այդ կարգավորումները ճանաչել է սահմանադրական. «Եթե այդ ոլորտում պրակտիկ առումով կան ընթացակարգային խնդիրներ, միանշանակ վստահեցնում եմ, որ ընտրվելու դեպքում առաջնահերթ պետք է համարեմ այդ հարցերին լուծում գտնելը, պատրաստ եմ նաև ձեզ հետ աշխատելու»:

Այնուհետև պատգամավորի հարցին պատասխանելով ՄԻՊ թեկնածուն խոսեց պրոբացիոն ծառայությունից, տեղեկացրեց, որ պրոբացիոն ծառայության մասին նախագծերը դրված են շրջանառության մեջ, խոստացավ, որ ընտրվելու դեպքում պատգամավորների հետ կաշխատի այս նախագծի վրա:

Պատգամավոր Լևոն Զուրաբյանը հարցեր ուղղեց՝ կապված Արման Թաթոյանի գործունեության հետ, նա ասաց, որ մինչ այս պարոն Թաթոյանն զբաղվել է պետական պաշտոն, հանդես եկել պետության կողմից, իսկ ընտրվելով ՄԻՊ կգործի մյուս կողմից. «Ժամանակին Դուք ՄԻԵԴ-ում հանդես էիք գալիս՝ պաշտպանելով կառավարության շահը քաղաքացիների հետ վեճում, այսօր պաշտպանելու եք այդ մարդկանց շահը: Դուք արել եք գործողություններ, որոնք հակասելու են ձեր նոր ամպուլայում գործունեություններից»,- նշեց նա, իսկ պարոն Թաթոյանը հայտարարեց. «Ես այնպես մարդ չեմ ու ընտրվելու դեպքում էլ չի լինի որևէ դեպք, որ փորձեմ հարմարվել ու հարմարեցնել խոսքս կոնկրետ իրավիճակին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել