Մարտի 1-ին ուժի մեջ են մտնում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնցով կենսաթոշակի անցնող անձիք կազատվեն կարևոր մի պարտականությունից:
Ներկայումս աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով: Արխիվային տեղեկանքները հենց կեսնաթոշակառուն է ստանում:
Համաձայն մարտի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների՝ աշխատանքային ստաժը հաստատող արխիվային փաստաթղթերը արխիվից կստանա լիազոր մարմինը՝ հարցման միջոցով, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ: Հարցման համար անհրաժեշտ տվյալների ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու է ՀՀ կառավարությունը: