Փետրվարի 1-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել , որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սևակի փողոցի տներից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1930 թ. ծնված Վ Ա.-ի և և 1938 թ. ծնված Ջ. Ա.-ի դիերը: