Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը հերքում է լրատվամիջոցների տարածած լուրերը

«Որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն, նշելով պաշտոնատար անձանց տվյալներ, թե իբր նրանք չեն ծառայել ՀՀ զինված ուժերում: Ցուցակում առկա է նաև իմ տվյալները»,- իր ֆեյսբուքյան էջում գգրել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը` պնդելով.

«Տարածվածը չի համապատասխանում իրականությանը:

1996-1998թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում: Ընդ որում, 1996-1997թթ. Եղվարդում, իսկ 1997-1998թթ. Կապանում տեղակայված զորամասերում:

1998թ. զորացրվելուց հետո երկու տարի անց՝ 2000թ. ընդունվել եմ ՀՀ ոստիկանության ակադեմիան: 2000թ-ից սկսած որոշ ժամանակ ՀՀ ոստիկանության ակադեմիայում նախատեսվեց զորանոցային ծառայություն:Զինված ուժերում ծառայածների փորձը մյուսներին փոխանցելու նպատակով որոշում կայացվեց, որ մենք նույնպես ծառայենք զորանոցային պայմաններում: 2000-2001թթ. ակադեմիայում սովորելուս ժամանակահատվածում 1 տարի ևս ծառայել եմ զորանոցային պայմաններում:

Նույնիսկ եթե զինված ուժերում ծառայած չլինեի, ոստիկանության ակադեմիայում սովորելու տարիները նույնպես համարվում է ծառայություն և ավարտելուց հետո չէին զորակոչվում ծառայության, անմիջապես նշանակվում էին աշխատանքի:

Ընդհանուր առմամբ զորանոցային պայմաններում անցկացրել եմ 3 տարի, իսկ այս պահի դրությամբ իմ ծառայությանս ամբողջ ժամանակահատվածը կազմում է մոտ 18 տարի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել