Ի՞նչ կենսագրություն ունի նոտարական պալատի նոր նախագահը

Այսօր տեղեկացրել ենք, որ նոտարական պալատը նոր նախագահ ունի՝ Վանինե Հովսեփյանն է ընտրվել այս պաշտոնին, ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1983 թվականին Երևան քաղաքում:

2000 թվականից մինչև 2006 թվականը սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում:

2007 թվականին աշխատել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի իրավաբանական բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ:

2007 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է  ՔԿԱԳ Կոտայքի մարզի Աբովյանի տարածքային բաժնի պետ:

2009 թվականից մինչև 2012 թվականը  աշխատել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ՔԿԱԳ Աբովյանի տարածքային բաժնի պետի պաշտոնում:

2012 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել