Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.՝ 1) կազմակերպում է Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները. 2) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին սույն ոլորտում վերապահված պարտադիր լիազորությունները: Այս բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը՝ կազմակերպում է համապետական մշակութային, մարզական, ինչպես նաև պետական, ազգային տոների, հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ:
Աղբյուրը` Իրավաբան.net