ՀՀ Ազգային Ժողովը կկասեցնի հարաբերությունները Հունգարիայի հետ

Այսօր, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողների կողմից սահմանված օրակարագով: Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արտակ Զաքարյանը ներկայացրեց հայտարարության նախագիծը, որի համաձայն ՀՀ Ազգային Ժողովը խորհրդարանական մակարդակով կասեցնելու է  Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները:

Ներկա պահին ելույթ ունենալու համար գրացվել են 29 պատգամավորներ: Մանրամասները կտեղեկացվեն ավելի ուշ:

Նունե Հովսեփյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել