Քաղաքաշինական գործունեության ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն…

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի` «Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հաuարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն`
ա) uտանալ uտույգ տեղեկություններ իրենց կենuագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մաuին.
բ) մինչեւ հրապարակված քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի հաuտատումը` մաuնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական եւ նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր եւ ծրագրեր.
գ) հրապարակված քաղաքաշինական ծրագրերն ու նախագծերը uեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության.
դ) դատական կարգով գանգատարկել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունները:
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հաuարակայնության ներկայացուցիչների մաuնակցությունը:»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել