ԱՄՆ Լոնգ Այլենդում բնակվող 12-ամյա աղջիկն իր տանը գտնվելու ժամանակ ծանր մարմնական վնասվածք է ստացել՝ իրենց տան հարևանությամբ գտնվող փողոցում արձակված գնդակից, որը դիպել է նրա գլխին. այս մասին գրում է The New York Times պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը:
Նասաու վարչական շրջանի ոստիկանական բաժանմունքը ուրբաթ օրը տեղեկացրել է, որ աղջիկը, ում անունը դեռևս չի հրապարակվում, գտնվել է Նյու Յորք քաղաքի Դարտմաութ փողոցի վրա գտնվող իր բնակարանի հյուրասենյակում, երբ ինչ- որ մեկը կրակել է ատրճանակից։ Գնդակը աղջկան է դիպել մոտավորապես ժամը 17-ի շրջանում: Երեխային շտապ մոտակա հիվանդանոց են տեղափոխել՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի առնչությամբ ձերբակալվածներ չկան։ Ոստիկանությունը հետաքննությունը օգնելու կոչով դիմել է հասարակության աջակցությանը: Հարևանությամբ բնակվող Ջեյմս Գրինի խոսքերով հանցագործությունը անսովոր երևույթ է Դարտմաութ փողոցում, որտեղ հիմնականում կոկիկ տներով ու կանաչապատ տարածքներով հանգիստ թաղամաս է։
Սակայն ուրբաթ օրվա կրակոցը նրան հիշեցնում է 2013 թվականին մոտակայքում տեղի ունեցած 17-ամյա Դանտե Կինոնեսի սպանությունը: Իրավիճակը շատ է վախեցնում պարոն Գրինին, որն այստեղ է բնակվում 1964 թվականից ի վեր: Նա անգամ լրջորեն մտածում է թույլ չտալ, որ թոռները այցելեն իրեն Սուրբ Ծննդին:
Խեսելով զոհի մասին, նա նշել է, որ վերջինս շատ հաճելի և կիրթ վարքով երիտասարդ աղջիկ է, և ինքը տեղյակ չէ, թե արդյոք ինչ-որ խնդիրներ է ունեցել։
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը