Պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացների կազմակերպումը

Իրավաբանական անձանց պետական գրանցումը, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմինը գործակալությունն է:
Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը: Գործակալության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` օրենքով սահմանված կարգով: Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կանոնադրության հիման վրա: Գործակալության գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև արտաբյուջետային ֆոնդի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Գործակալության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գործակալության գործառույթները պետական գրանցման և պետական հաշվառման կազմակերպման գործում

1. Գործակալությունը`
1) կազմակերպում և իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացները.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով տեղեկություններ է հրապարակումիրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.
3) իրականացնում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.
4) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաևիրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.
5) վարում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը.
6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է լրատվության միջոցների հաշվառումը.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Գործակալությունը պարտավոր է անձանց համար պայմաններ ստեղծել գործակալության գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու համար: Այդ նպատակով գործակալության բոլոր սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև գործակալության պաշտոնական կայքում տեղակայվում են պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացը կարգավորող բոլոր իրավական ակտերը:
3. Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները կարող են իրականացվել նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով գործակալության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել