Երևանի Պետական Համալսարանում մեծ թիվ են կազմում նաև օտարերկյա ուսանողները, որնց մի մասը սփյուռքահայեր են, մի մասն էլ` այլազգիներ:
Նշված անձանց համար ԵՊՀ-ում սովորելը դժվար է այնքանով, որ վերջիններս այնքան էլ լավ չեն տիրապետում հայոց լեզվին, ինչի իմացությունը պարտադիր է մեր երկրի ԲՈՒՀ-երում ուսանելու համար:
Նշված անձանց համար Երևանի Պետական Համալսարանում 1961թվականից բացվել է արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը:
Համաձայն Երևանի Պետական Համալսարանի պաշտոնական կայքի` մինչ այժմ նշված ֆակուլտետում նախապատրաստական դասընթացներ են անցել 55 երկրների շուրջ 6000 քաղաքացիներ, այդ թվում` 2600 սփյուռքահայեր:
Մեկ ուսումնական տարվա ընթացքում ուսանողները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ` հետագայում հայոց լեզվով մասնագիտական կրթություն ստանալու համար:
Ըստ հայոց լեզվից ունեցած նախնական գիտելիքների` ուսանողները բաժանվում են հետևյալ խմբերի.
1. հայերենին չտիրապետողներ
2. լեզվին տիրապետողներ
Երկրորդ խմբի մեջ հիմնականում ընդգրկվում են սփյուռքահայ գաղթօջախներից ժամանած ուսանողները: Այս բաժանումներին էլ համապատասխան` անց են կացվում պարապմունքները:
ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնց կրթական մակարդակը համապատասխանում է ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրին, այդ թվում նրանք, ովքեր վատ են տիրապետում հայերենին: Օտարերկրյա ուսանողները, ընդհանուր կրթության գիտելիքների ամրապնդմանը զուգընթաց, սովորում են հայերեն կամ լրացնում են հայոց լեզվի իրենց իմացությունը:
Ուսումնական տարվա վերջում օտարերկրյա այն ուսանողները, ովքեր հաջողությամբ հանձնել են իրենց քննությունները, ընդունվում են համապատասխան ֆակուլտետներ:
Աղբյուրը` Իրավաբան.net