Քաղաքացիների կողմից պետական շահի հասկացության և պետական շահի կարևորության վերաբերյալ անիրազեկվածությունը կարող է հանդիսանալ կոռուպցիոն վարքագծի պատճառ:
2012 թ. ք. Երևանում իրականացված սոցիալական հարցումները ցույց են տվել, որ հասարակությունն իրազեկված չէ՝ ինչ է պետական շահը: Այն հարցին՝ ինչ է պետական շահը, ինչի համար է այն անհրաժեշտ, ինչով է այն կարևորվում, հարցմանը մասնակիցներից 2% են կարողացել պատասխանել, մնացած քաղաքացիները իրազեկված չեն պետական շահի հասկացության, կարևորության վերաբերյալ:
Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ անիրազեկ քաղաքացիների մոտ կոռուպցիային դիմելու հավակնությունը շատ բարձր է: Ինչու՞: Անձը, վաղ թե ուշ, հանդիպում է այն իրադրության, երբ պետք է կայացնի որոշում ՝ դիմել կոռուպցիայի՝ թե ոչ:
Այդ ժամանակ, կանգնելով երկընտրանքի առջև, անձի գիտակցությունում ձևավորվում է կշեռք՝ նժարներից մեկում գտնվում է կոռուպցիան, իսկ մյուսում՝ ամենակարևոր կոռուպցիայից զերծ պահելու գործոններից մեկը՝ պետական շահի գիտակցումը և պետական շահին մեծ կարևորություն տալը: Վերջինիս բացակայության դեպքում կոռուպցիայի նժարը կլինի ավելի թեթև:
Ուստի կարող ենք ասել, պետական շահի, պետական շահի պահպանման անհրաժեշտության և կարևորության չգիտակցումը քաղաքացիների կողմից կարող է ևս հանգեցնել կոռուպցիոն վարքագծի դրսևորման պատճառ:
Պետական շահը՝ որպես կարևորագույն արժեք, հասարակության կողմից գիտակցվելու և կարևորելու համար նախ և առաջ անհրաժեշտ է պետական շահի և պետական շահի կարևորության վերաբերյալ հանրային իրազեկում:
Աղբյուրը` Իրավաբան.net