Տարբեր մարդիկ, տարբեր երկրներ ու զանազան, նույնիսկ ծիծաղելի օրենքներ:
Հաճախ ամենազարգացած և քաղաքակիրթ երկրների օրենքները կարող են ժպիտ, իսկ երբեմն էլ ծիծաղ առաջացնել: Այդպիսի օրենքներով աչքի է ընկնում նաև Ֆրանսիան:
Հետաքրքիր է իմանալ, որ Ֆրանսիայում չի կարելի նկարել ոստիկանների կամ ոստիկանների մեքենաների, եթե անգամ գտնվում են ինչ-որ տեղ հետին պլանում, խոզի չի կարելի անվանել Նապոլեոն, արգելվում է ոչ մարդկային դեմքերով տիկնիկների վաճառքը, օրինակ՝ այլմոլորակայինների:
Ավելին, Ֆրանսիայում առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը ռադիոյով պետք է հնչի երաժշտություն, որի 70% ը գրել են Ֆրանսիացի երգահանները:
Ֆրանսիայում մինչև 1944 թվականը կանայք իրավունք չեն ունեցել մասնակցել ընտրություննեևի:
Աղբյուրը` Իրավաբան.net