Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 600.000 դրամի չափով: Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 600.000 դրամի չափով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:
Իսկ ինչ վերաբերում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի (և) կամ շահագործման կանոնների խախտմանը, ապա այսպիսի դեպքերում տուգանքը 150.000 դրամ է կազմում:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսվա ընթացքում արձանագրված շրջանառության 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 300.000 դրամից, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Իսկ գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նշված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսվա ընթացքում արձանագրված շրջանառության 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 600.000 դրամից, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: Այս դեպքում ևս գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:
Պետք է նաև նշել, որ թվարկված խախտումը թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը հարկային մարմնի ղեկավարի կողմից ենթակա է հրապարակման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net