Ո՞վ է իրականում կանգնած դատված տնօրենի թիկունքում

Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27  միջնակարգ  դպրոցում օգոստոսի 26-ին  տնօրենի մրցույթում չորս թեկնածուներից լավագույնը ճանաչվեց Սուսաննա Սարգսյանը, ով երկու տարի առաջ դատարանի որոշմամբ մեղավոր էր ճանաչվել նույն դպրոցում չորս տարբեր դեպքերով յուրացումներ կատարելու համար:

Երևանում, երկրորդ դեպքն  է, երբ դատվածություն ունեցող անձը վերահաստատավում է դպրոցի տնօրենի պաշտոնին: Նույն դպրոցի նախկին տնօրեն, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում  ասաց, որ այս քայլը արվել է` կոռուպցիան շարունակելու համար. «Այդտեղ  երևի 20 տոկոսն է, որ մանկավարժ են: Դրանք այն  ստորաքարշ ու շողոքորթներն էին, որ հարձակվեցին համբուրելու դատված մարդուն, որպեսզի հետը խնդիրներ չունենան››:

Ըստ Տիկին  Բախշյանի` Սուսաննա Գրիգորյանը ունի քաղաքապետի անմիջական հովանավորությունը. «Մանկավարժները, որ դիմել էին  քաղաքապետին, նրանից  ազատվելու համար, իրենց մատնել են: Պարզ է, թե ով է իրականում  կանգնած դատված տնօրենի թիկունքում` քաղաքապետը, հետևաբար նրա ցուցումը ունենալով, մարդիկ ընտրել են››:

Տիկին Բախշյանը գտնում է, որ այս ոլորտում  օրենսդրական փոփխությունների անհրաժեշտություն կա. «Դատված մարդուն նորից վստահում ենք կրթություն, օրենքը պետք է վերանայվի: Տնօրենը իր օրինակով պարտավոր է հանրակրթության մասին պահանջները կատարել: Զուգահեռ եթե տանենք` դատված  դատախազին արդարադատություն չենք վստահում, հիմա դատաված տնօրեին ո՞նց  մեր երեխաների կրթությունը վստահենք››:

Իսկ մեր  այն հարցին` արդյո՞ք պատրաստվում է այս խնդիրը  բարձրացնել ավագանու նիստում և առաջարկել օրենսդրական փոփխություններ կատարել, պատասխանեց. «Ես ավագանու կողմից բարձրացնում եմ հարցեր, որոնք օրենքի խախտումով են կատարվել, այս դեպքում խախտվել են բարոյականության չգրված օրենքները››:

Իրավաբան.net-ը  զրուցեց նաև ԿԳՆ-ի հանրակրթության բաժնի պետ Նարինե Հովհաննիսյանի հետ: Նրա կարծիքով բոլորովին իրավաչափ է այս մոտեցումը, օրենքի խախտում տեղի չի ունեցել, դատվածությունը մարվել է և վերադարձել.

«Նրա նկատմամբ այսօր ոչ մի այլընտրանք չկա: Եթե խորհուրդը քննարկել է ու ընդունել է դպրոց, ուրեմն կարգի մեջ է››,-ասաց տիկին Հովհաննիսյանը:

Նարինե Հովհաննիսյանի խոսքով տնօրենները հաճախակի չեն դատվում, դրանք բացառիկ դեպքեր են և օրենսդրական որևէ փոփխություն անելու համար հարկավոր է մտածել, կարիք կա, թե՞ ոչ:

Մինչդեռ փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը նույնպես գտնում է, որ հարկավոր է դաշտը խստացնել, որովհետև նման դեպքերը համակարգի վրա կարող է ստվեր նետել.

«Հաշվի առնելով ոլորտը` մանկավարժություն, հանրակրթություն, կարգը պետք է վերանայել: Եթե դուք նայեք հանրայի ծառայությունները կարգավորող բացատրությունը, թե՛ քաղծառայության համակարգում, թե՛  դատա-դատխազական համակարգում, կա որոշակի սահմանափակումներ հիվանդությունների և դատվածությունների դեպքում, իսկ եթե խոսքը գնում է կրթության ոլորտին, այն օրինակ պետք է ծառայի և սահմանափակումները ավելի հստակ պետք է լինեն››:

Փաստաբանը նշում է, որ կարելի է նայել, թե դատվածությունը ինչ է համար է եղել, եթե օրինակ յուրացման դեպք է, կարելի է  որոշակի պաշտոնների սահմանափակում նշանակել:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել