Բուժհաստատությունը չէր տրամադրում անհրաժեշտ դեղորայք քաղցկեղով հիվանդին. ՄԻՊ

Չարորակ ուռուցք ունեցող կնոջ եղբայրը բազմիցս դիմել է համապատասխան մարզի բուժհաստատություն իր քրոջ համար անվճար ցավազրկող դեղահաբեր ստանալու նպատակով‚ սակայն համապատասխան բուժհաստատությունը չի տրամադրել հիվանդին անհրաժեշտ դեղահաբերը:

Օմբուդսմենի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանն անմիջապես կապ է հաստատել բուժհաստատության համապատասխան աշխատակցի հետ‚ վերջինս տեղեկացրել է‚ որ կճշտի դեպքի մանրամասները և հնարավորինս հրատապ միջոցներ կձեռնարկի հարցին լուծում տալու համար:

Արդյունքում‚ համապատասխան բուժհաստատության տնօրենը ընդունել է հիվանդի եղբորը և անվճար տրամադրել բոլոր անհրաժեշտ դեղահաբերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել