Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոն բազմաթիվ դիմումներ են լինում՝ կապված եկամտահարկի հետ: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց կենտրոնի իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը:
«Վերջերս ես մի հայց եմ գրել ու ներկայացրել դատարան, իրավիճակը կներկայացնեմ հենց այդ օրինակի հիման վրա՝ օրենքի համաձայն՝ եթե անձը երկու անգամ տարվա մեջ առքուվաճառքի պայմանագիր է կնքում կամ ավտոմեքենա վաճառում, դու նաև պարտավոր ես եկամտահարկ վճարել, սակայն քաղաքացիների մեծամասնությունը ուղղակի չգիտի դրա մասին: Երբ քաղաքացին չափանիշը բավարարում է, հարկայինը չի ուղարկում որևէ ծանուցում՝ պարզաբանելով քաղաքացուն, որ նա ունի եկամտահարկի վճարման պարտավորություն»,- ասաց ՀԵԻԱ իրավախորհրդատուն:
Նրա փոխանցմամբ՝ տվյալ պարագայում ֆինանսների նախարարությունը ծանուցումը ուշ է ուղարկում. «Նախարարությունում սպասում են, որ հարկին տուգանքը, տույժն ավելանա, գումարը դառնա կլորիկ թիվ, որից հետո էլ գալիս է ծանուցում: Քաղաքացին ապշահար է լինում, չի իմանում՝ ինչպես վարվել, քանի որ նա տեղյակ չի եղել այդ մասին, սա սովորական գույքահարկ չէ, ոչ էլ հարկատեսակ: Սա կիրառվում է այն դեպքում, երբ քաղաքացին կոնկրետ տարվա ընթացքում երկու անգամից ավելի իրականացնում առքուվաճառք, օտարում կամ ձեռք է բերում գույք, օրենքը պարտադրում է, որ նա վճարի եկամտահարկ»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տվյալ պարագայում խախտվում է քաղաքացու պատշաճ ծանուցվելու իրավունքը:
Եկամտահարկի մասին օրենքին կարող եք ծանոթնալա՝ այստեղ: