Այսօր օգոստոսի 21-ին ծեծի ենթարկված «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանի գործով ՀՀ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել Հարություն Թանգամյանը. այս մասին Վերջինս Իրավաբան.net–ին հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի մոտ: Այս պահին Վարազդատ Խոցանյանը վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը կայուն ծանր է: Նշենք, որ արդեն իսկ լուրեր են տարածվել, որ բերման ենթարկված անձը «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է: Թե արդյո՞ք բերման ենթարկվածը ոստիկանության գնդապետի որդին է, ոստիկանությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին:
Լուսանկնարը՝ news.am-ի