Ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:   Վերջինի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի սեփականատիրոջ և սեփականատեր չհամարվող անձանց իրավունքների տարանջատման և հստակեցման անհրաժեշտությամբ:

Գործող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները նախատեսում է նույն գլուխներում: Նախագծով նախատեսվում է առանձին գլուխներով նախատեսել սեփականատիրոջ գույքային իրավունքները և սեփականատեր չհանդիսացող անձանց գույքային իրավունքները:

Բացի այդ, նախագծով ՀՀ քաղաքացիական օրենսդրության մեջ նախատեսվում է ներդնել գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ իրային իրավունքի առանձնահատուկ տեսակ՝ անձնական սերվիտուտ (ուրիշի գույքի նկատմանբ սահմանափակ օգտագործման իրավունք), ներառյալ՝ ուզուֆրուկտը (ուրիշի գույքն տիրապետելու և օգտագործելու իրավունք):     Նախարարությունը կարևորում է Ձեր մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում և ակնկալում առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացված նախագծի շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել