Տաքսու վարորդը փորձել է քնած ուղևորի գրպանից գողություն կատարել

Օգոստոսի 15-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել օտարերկրյա քաղաքացի, 1980 թ. ծնված Յուլիա Մ.-ն և հայտնել, որ ամուսնու հետ տաքսի ավտոմեքենայով վերադառնալիս՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում, սուպերմարկետի մոտ, տաքսուց իջել է, որպեսզի մտնի դեղատուն, իսկ վարորդը քնած ամուսնու գրպանից փորձել է գողություն կատարել, սակայն արթնանալուց հետո նրան իջեցրել և դիմել է փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող սուպերմարկետի մոտ տաքսու վարորդը, օգտվելով Յուլիա Մ.-ի ամուսնու` Կամել Խ.-ի քնած լինելու հանգամանքից, փորձել է գողանալ 3.800 ռուբլի և 34.000 դրամ, սակայն Կամել Խ.-ի արթնանալու պատճառով հանցագորոծությունն ավարտին չի հասցրել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 1982 թ. ծնված Գարիկ Ղ.-ն է, ով օգոստոսի 18-ին, ժամը 11.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել