Վիճաբանություն ու դանակահարություն գյուղի լճի մոտ

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1987 թ. ծնված Կամո Ղ.-ն, որը, ըստ բժիշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Պարզվել է, որ ժամը 14.00-ի սահմաններում, Քարաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող լճի մոտ, վիճաբանության ժամանակ, Կամո Ղ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1990 թ. ծնված Արթուր Ա.-ն:
Կամո Ղ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել