50-ամյան Վարդան Գալստյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել, քանի որ, անձնական եւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ընկերուհու հետ և նրան ծեծի ենթարկել :
Տուժող Կարինե Թորոսյանը (անունները փոխված են) դատարանում ցուցմունք է տվել, որ գիշերը նկատել է, որ Վարդանը ցանկանում է տեղփոխվել իր կողքը, բայց նրա հետ վիճած լինելով, ինքը հրաժարվել է: Որից հետո վերցրել է հագուստն ու դորս է եկել տանից: Հետո նկատել է, որ իրեն հետևում են և այդ ընթացքում պարանոցի շրջանում հարված է զգացել:Տուժողի ցուցմունքի համաձայն` հարվածողը ամբաստանյալն է, և ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:
Ամբաստանյալը չի ընդունել մեղադրանքը և հայտարարել է, որ ինքը ոչ մեկին չի հարվածել:
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահող Տաթևիկ Գրիգորյանի գլխավորությամբ, ուսումնասիրելով քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալի ցուցմունթները տուժողին ծեծի չենթարկելու մասին, իրականությանը չեն համապատասխանում:
Ուստի դատարանը վճռեց. Վարդան Գալստյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի 100.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
Լ.Մ.